Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանը մեր լավագույն նախարարներից է լինելու մեր պատմության մեջ պաշտպանության առումով. Ալեն Սիմոնյան

Սուրեն Պապիկյանը մեր լավագույն նախարարներից է լինելու մեր պատմության մեջ պաշտպանության առումով. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
18:21, 15 ноябрь 2021
«Եթե Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ նման բան չեք տեսել, որ տարածքներ են անցել ադրբեջանական բանակի վերահսկողության տակ, ուրեմն նման բան չկա: Ամբողջ իրավիճակը նկարագրված է ԱԽ հայտարարության մեջ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե  արդյոք կա՞ն տարածքներ, որոնք անցել են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ:    

Անդրադառնալով փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելու վարչապետի որոշմանը՝ ԱԺ նախագահն ընդգծեց. «Պաշտպանության նախարարի հրաժարականը եղել է վարչապետի որոշումը, իսկ Սուրեն Պապիկյանի նշանակումը ՊՆ պաշտոնում ես համարում եմ շատ ճիշտ և ողջունելի քայլ. նման աշխատասեր և իրավիճակին տիրապետող մարդուն նման ոլորտ վստահելը, կարծում եմ, կարևոր քայլ էր: Պետք է տարբերենք զուտ մասնագիտական գիտելիքները, որ Շտաբի պետի գործառույթն է, և քաղաքական պաշտոնը, որն իրենից ներկայացնում է նախարարի պաշտոնը: Ինչ վերաբերում է բանակաշինությանը տիրապետելուն, ես վստահեցնում եմ, որ Սուրեն Պապիկյանը մեր լավագույն նախարարներից է լինելու մեր պատմության մեջ պաշտպանության առումով»: