Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դաշնակցային պարտավորությունները չեն հնչում հարսանիքի ժամանակ. Մի քիչ էլ կսպասենք ու հետևություններ կանենք. Գուրգեն Արսենյան

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: 

«Այս պահին, ինչ տեղի է ունենում ՀՀ տարածքում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ոչ իրավաչափ և ոչ օրինական գործողությունները մարտահրավեր են մեզ, մեր իշխանությանը, մեր ժողովրդին, որը հայտարարել է, որ որդեգրել է խաղաղության օրակարգ»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը և հավելեց, որ խաղաղության օրակարգը կարող է տեղափոխվել այլ տիրույթ, եթե մեզ շատ ստիպեն. «Եվ մենք կարող է որդեգրենք այլ ռազմավարական նպատակ, որը կարող է լինել այդ պետության ոչնչացումը ընդհանրապես»:

Նա դաշնակիցներին հնչեցրեց, որ դաշնակցային պարտավորությունները չեն հնչում հարսանիքի ժամանակ, այլ այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա. «Հիմա մեր դաշնակիցների վերաբերմունքը գնահատելու ճիշտ ժամանակն է: Եվս մի քիչ կսպասենք և կկարողանանք համապատասխան գնահատական տալ՝ համապատասխան հետևություններով»: