Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի աջակիցների ուղարկած հաղորդագրություններում ասվում է, որ շուտով Քոչարյանը գալու է իշխանության և մորթելու է ինձ․ Արման Բաբաջանյան

Քոչարյանի աջակիցների ուղարկած հաղորդագրություններում ասվում է, որ շուտով Քոչարյանը գալու է իշխանության և մորթելու է ինձ․ Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
22:58, 08 март 2021
Պատգամավոր Արման Բաբաջանյանը գրառում է կատարել․

«Ռոբերտ Քոչարյանին աջակցող մոտ հարյուրի հասնող մեր հայրենակիցներ շուրջ երկու ժամ է մահվան սպառնալիքներով ռուսական և ուկրաինական հեռախոսահամարներից բացառապես ռուսերենով և ռուսատառ հայերենով հաղորդագրություններ են ուղարկում տարբեր հավելվածներում գրանցված  իմ անձնական հեռախոսահամարին: Հաղորդագրությունների վերջում ասվում է, որ շուտով Քոչարյանը գալու է իշխանության և մորթելու է ինձ: Պարզվում է, որ մորթվողների ցուցակում հինգերորդն եմ:  
կակայա դասադա...
Որպես հանրային գործիչ շարունակելու եմ բացառապես հանրային տիրույթում հաղորդակցվել քաղաքացիների հետ: 
Քոչարյանը և նրան սպասարկող պսևդոքաղաքական խմբակներն ու զինված բանդաները չեն կարող լռեցնել ճշմարտության ձայնը: 
Ոչ մի օր չեմ լռելու, ոչ մի վայրկյան չեմ դադարելու խոսել ճշմարտության մասին ինչ գին էլ, որ վճարելու լինեմ դրա դիմաց»: