Մասիսի ընտրված քաղաքապետին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում. Ինչո՞ւ մասիսցին ընտրեց զենքով բռնություն գործադրելու մեջ մեղադրվողին
Քաղաքականություն
Հասարակական վայրում զենքով բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դաշինքը հաղթել է դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում։
Մասիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին գրանցված էին երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Դավիթ Համբարձումյան» դաշինքը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սայեն Հայրապետյանը ստացել է քվեների 47,38 տոկոսը, իսկ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը՝ 52,59 տոկոսը (14.943 ձայն)։
Համբարձումյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է։ Ուշագրավ է, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցած և հաղթած ՀՀԿ-ի ու Քոչարյանի աջակից Դավիթ Համբարձումյանը անցել է մի քանի քրեական գործերով։
Առաջին անգամ Մասիսի քաղաքապետին մեղադրանք առաջադրվեց հեղափոխության ժամանակ՝ 2018թ. ապրիլի 22-ին, Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձանց հետ ցուցարարների վրա հարձակվելու և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրելու համար: Այդ փաստով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ձերբակալվեց։ Ձերբակալվել էին նաև քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանը, 22-ամյա Գևորգ Համբարձումյանը, որը Դավիթ Համբարձումյանի եղբայրն է, և 30-ամյա Գոռ Խաչատրյանը։
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս. Սահակյանին, 1995 թ. ծնված Գ. Համբարձումյանին և 1988 թ. ծնված Գ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ավելի ուշ՝ 2019-ին, քննչական մարմինը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ դադարեցրել էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 3 հոգու նկատմամբ քրեական հետապնդումը մեղադրանքի մի մասով։ Սակայն զենքով խուլիգանության դրվագը մնացել է։ Դա վերաբերում է 2018-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում տեղի ունեցած միջադեպին։ Արարատի մարզի մի շարք բնակիչներ ապրիլի 22-ին երթով շարժվել էին դեպի Երևան՝ մասնակցելու ժամը 19-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին։ Երթն արգելելու համար ժամը 16:00-17:00-ի սահմաններում մի խումբ անձինք՝ առանց հաշվառման համարանիշների ավտոմեքենաներով, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում փակել էին դեպի Երևան տանող ճանապարհը, բռնություն գործադրել երթի մասնակիցների նկատմամբ, կիրառել հրազեն. 4 անձ ճանաչվել էր տուժող։
Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։
Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել տեղի ունեցած միջադեպին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասնակցության վերաբերյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով։
Այս գործով դատաքննությունն ընթացքի մեջ է։ Այս արարքի համար Մասիսի հաղթանակած քաղաքական ուժի ղեկավարին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում։
Ի դեպ, Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, ևս ամբաստանյալ է նույն գործով։ Բացի դրանից, նա անցնում է մեկ այլ քրեական գործով. առնչվում է շղթայական և կազմակերպված մարմնավաճառության գործի հետ: Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը):