Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պոպուլիստական բնույթի նախագիծ է. այն որևէ հավելյալ արտոնություն որևէ զինծառայողի համար չի սահմանելու. Արսեն Թորոսյան

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ հերթական նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է «Պատիվ ունեմ » խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Բերված օրինագիծը որևէ հավելյալ արտոնություն որևէ զինծառայողի համար չի սահմանելու և կրում է զուտ պոպուլիստական բնույթ»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ 2019թ. վերջին կառավարության հատուկ որոշմամբ զինծառայողների բուժօգնությունը փոխվել է հատուկ ռեժիմի, որը կոչվում է հրապարակային օֆերտա, և որևէ հերթագրում ու գրանցում չի պահանջում. «Զինծառայողների բուժծառայությունների ծածկույթը ամենամեծն է Հայաստանում, և դա արվել է մեր կառավարության օրոք: Դրա մեջ ավելացվել են զինծառայողների ծնողները: Ես կոչ եմ անում դեմ քվեարկել, քանի որ այս նախագիծը որևէ բան չի փոխելու գործող կարգերում»: