Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինձ ստելու մեջ մեղադրելուց առաջ ավելի լավ է՝ մեկ-մեկ նայեք հայելու մեջ. Արսեն Թորոսյանը՝ Թագուհի Թովմասյանին

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ հերթական նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել է «Պատիվ ունեմ » խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Վերջինս, ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ելույթի նշեց, թե վերջինս ստում է:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց միմյանց հետ շփվել ցիվիլ կերպով և չօգտագործել բառեր, որոնք կսրեն իրավիճակը Ազգային ժողովում:

Արսեն Թորոսյանն էլ, պատասխանելով Թագուհի Թովմասյանին, ասաց. «Եթե դուք քարոզչական նպատակներով երբեմն հոսպիտալներ եք այցելում, ապա ես հիմնականում այնտեղից դուրս չեմ գալիս: Եվ ինձ ստելու մեջ մեղադրելուց առաջ ավելի լավ է՝ մեկ-մեկ նայեք հայելու մեջ»: