Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի մասին խոսելուց ֆանտազիաներն անհնար է կառավարել, ում մտքով կանցներ, որ կեղծ տեղեկանքով նախագահ դարձածը թալանելու ա ժողովրդին․ ՔՊ պատգամավոր

Քոչարյանի մասին խոսելուց ֆանտազիաներն անհնար է կառավարել, ում մտքով կանցներ, որ կեղծ տեղեկանքով նախագահ դարձածը թալանելու ա ժողովրդին․ ՔՊ պատգամավոր
Քաղաքականություն
15:14, 07 декабрь 2021
«Զրպարտելու մասին խոսում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ ում մյուս գործընկերն այս ամբիոնին մոտեցել է և ասել է՝ իշխանության հետ առնչվող ոչ մի մարդ 44-օրյա պատերազմին չի մասնակցել։ Զրպարտության մասին նրանց պատկերացումները երևի այսքանով են սահմանափակվում»,-այսօր ԱԺ ամբիոնից դիտարկում արեց ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ընդդիմությանը։

«Այն մարդը, ում ֆրանկցիայի ներկայացուցիչները ուզում են չեղարկել ծանր վիրավորանքի մասին օրենքը՝ էստեղ ասում էր, ձեզ դատի ենք տալու, դուք զրպարտության, ծանր վիրավորանքի համար պատասխան եք տալու ։ Սա ոնց մենք որակենք»,- մեկնաբանեց ՔՊ պատգամավորն ու հավելեց․ «Եվ ընդհանրապես այստեղ, որ ասվեց՝ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելուց ֆանտազիաները կառավարեք՝ ժողովուրդ ջան, Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելուց ֆանտազիաներն անհնար է կառավարել, որովհետև ում մտքով կանցներ, որ կեղծ տեղեկանքով նախագահ դարձած մարդը մի քանի մլրդ փող ա տանելու, թալանելու ա սեփական ժողովրդին»։