Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջինը Քոչարյանն է ձեռք մեկնել Էրդողանին. Վիկիլիքսում հրապարակված է նամակը. Տեսանյութ․ 1in.am

Հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի համար Հայաստանի հատուկ բանագնաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի նշանակումը արժանացել է հանրային զգալի տարակույսի: Ընդ որում, այդ արձագանքը ունի օբյեկտիվ հիմք, նկատի ունենալով այն, որ այդ կարևորագույն գործընթացի համար նշանակվում է մարդ, որը չունի դիվանագիտական փորձ և ընդհանրապես չունի քաղաքական մեծ փորձառություն: Մինչդեռ, ավելորդ է թերևս դիտարել, թե ինչպիսի բարդ աշխատանքի մասին է խոսքը: Առավել ևս, որ Թուրքիայի հատուկ բանագնաց է նշանակվում կամ նշանակվելու ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը: Այստեղ, ի դեպ, կա մի ուշագրավ հանգամանք ևս, բացի զուտ «մասնագիտական» տարբեր քաշային կատեգորիաների հանգամանքից: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ: