Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանում Փաշինյանի մասին հրապարակումները վճարվում են նախկին նախագահների կողմից․ 1in.am

Ռուսաստանի հարցազրուցավար Վլադիմիր Պոզների հարցին ի պատասխան, թե Հայաստանում հանրությունը կարող է լավ չընկալել ռուսաստանյան իր ելույթը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց, որ չունի Ռուսաստանի հետ հարաբերության իր դիրքորոշումների առնչությամբ թաքցնելու բան, և դրանք հայտնի են բոլորին, գրում է 1in.am-ը։

Երկրորդ նախագահ Քոչարյանն այդ իմաստով իսկապես խաղում է բավականին բաց և արդեն բավականին երկար ժամանակ, գործնականում թավշյա հեղափոխությունից հետո ամբողջ ընթացքում: Ավելին, Ռոբերտ Քոչարյանը, իհարկե, ոչ ամբողջապես բաց խաղաքարտերով, սակայն նկատելիորեն խաղում էր այդ դիրքում նաև Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում, այսինքն՝ իր պաշտոնաթողությունից հետո ամբողջ ընթացքում: Ամենահետաքրքիրը այդ ամենում թերևս այն է, որ իր նախագահության ընթացքում երկրորդ նախագահը փորձում էր խաղալ բազմավեկտոր կամ նկատելիորեն բազմավեկտոր: Համենայնդեպս, 2005-06 թվականներին Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հարաբերությունը նկատելի լարված էր՝ ունենալով դրա մի քանի դրսևորում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է լրագրող Ռոման Բաղդասարյանի հետ: