Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-ամյակը

Երևանում նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-ամյակը
Քաղաքականություն
21:14, 26 январь 2022
Հայաստանում Հնդկաստանի դեսպանատանը հունվարի 26-ին նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-րդ ամյակը։
Ինչպես տեղեկացրին դեսպանությունից, Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կ.Դ.Դեվալը հունվարի 26-ի առավոտյան պարզել է ազգային դրոշը՝ հնդիկ քաղաքացիների և Հնդկաստանի հայ ընկերներից բաղկացած մեծ հավաքի ներկայությամբ։

«Դեսպանն այդ առիթով ընթերցեց Հնդկաստանի մեծարգո նախագահ Շրի Ռամ Նաթ Կովինդի ուղերձը ժողովրդին՝ 73-րդ Հանրապետության օրվան ընդառաջ։

Դեսպանն իր ողջույնները հղեց բոլոր ներկաներին և շնորհավորեց նրանց Հնդկաստանի Հանրապետության տոնի առթիվ։ Առիթին վայել մշակութային ծրագիր տեղի ունեցավ «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հայ արտիստների, ինչպես նաև Հայաստանում բժշկական համալսարանների հնդիկ ուսանողների կողմից։ Դեսպան Կ. Դ. Դեվալը խորհրդանշական նվերներ հանձնեց ելույթ ունեղոցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի, հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի տարածումը, ձեռնարկվվել են բոլոր նախազգուշական միջոցները, բոլոր հյուրերը կրել են դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և պատշաճ հիգիենայի կանոններ։