Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հեղափոխությունից հետո, երբ ՃՈ-ն շատ ներողամիտ էր, ձեր քաղաքական լիդերին սպասարկող ԶԼՄ-ները քննադատում էին, թե ճանապարհներին տիրողն անկարելի է․ Վահագն Ալեքսանյանը՝ Արամ Վարդևանյանին

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցող «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարցրեց հետևյալը․
«2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ ՃՈ-ն ավելի ներողամիտ էր, ձեր քաղաքական ուժի և քաղաքական լիդերին սպասարկող ԶԼՄ-ները, նաև հանրային որոշակի դեմքերը, տարտեսակ գրառումներով ու հանրային խոսքով ամեն կերպ քննադատում էին իշխանություններին, որ ճանապարհներին տիրողն ուղղակի անկարելի է, որ խախտումների թիվը ուղղակի անասելի մեծ է և սրա դեմը պետք է առնել, արդյոք նկատե՞լ եք նման հանրային խոսքի գրառումների, որոշակի պակաս բալային համակարգի ներդրումից հետո»։ 

Ի պատասխան Արամ Վարդևանյանն ասաց, որ ինքը հիշում է, որ 2018 թվականին՝ օրինակ ապրիլ-մայիս ամիսներին, կարծես թե ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ հաճախ լինում էին, բայց դա չէ էականն իր համար, այլ այն, որ ինքը հիշում է, որ հնչում էին հստակ քաղաքական խոստումներ։

«Քաղաքական խոստումը պետք է ունենա հետևանք։ Քաղաքական խոստում էր հնչում այն մասին, որ օրինակ՝ տեսանկարահանող սարքերը, արագաչափերը, դրանք պետք է ինչ-որ տրամաբանությամբ փոփոխվեն։ Ես հիմա բառացի չեմ հիշի, բառացի չէին ասում թե դրանք պետք է վերացվեն, բայց առնվազն չպետք է ավելացվեն»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում