Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանն ու Զելենսկին ազատ առևտրի գոտու և ԱԹՍ-ների արտադրությունն ընդլայնելու համաձայնագրեր են ստորագրել

Էրդողանն ու Զելենսկին ազատ առևտրի գոտու և ԱԹՍ-ների արտադրությունն ընդլայնելու համաձայնագրեր են ստորագրել
Քաղաքականություն / Աշխարհ
20:42, 03 февраль 2022
Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վոլոդիմիր Զելենսկու երկկողմ հանդիպումը Կիևում տևել է ավելի քան 3 ժամ, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:

Կիևն ու Անկարան ստորագրել են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր և տարբեր ոլորտներում մի շարք երկկողմ փաստաթղթեր, այդ թվում՝ համաձայնագիր, որով ընդլայնվում է Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությունը:

Փաստաթղթերի ստորագրմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Զելենսկին հայտարարել է, որ Էրդողանի հետ քննարկումների առանցքային թեման եղել է անվտանգության ոլորտը: