Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին նամակ է հղվել Արցախի պատմամշակութային հուշարձանների պաշտպանության հարցով. Սոնա Ղազարյան

Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին նամակ է հղվել Արցախի պատմամշակութային հուշարձանների պաշտպանության հարցով. Սոնա Ղազարյան
Քաղաքականություն
21:11, 17 февраль 2022
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.


«Լյուքսեմբուրգի խորհրդարանի Նախագահ Ֆ. Էտգենին նամակով դիմել է Լյուքսեմբուրգի ամենախոշոր կուսակցության նախագահ Կ. Վիզլերը, ով նաև հայանպաստ երեք բանաձևերի հեղինակն է: Այս նամակով պարոն Վիզլերը, օգտվելով իր գրավոր հարցի իրավունքից, դիմում է ԱրտԳործՆախարարին Արցախի պատմամշակութային հուշարձանների պաշտպանության հարցով՝ կոնկրետ հարցադրումներ անելով: Թե Խորհրդարանի Նախագահի, թե պրն Վիզլերի հետ մեր հանդիպումների ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև այս շատ կարևոր խնդիրները, իսկ Հայաստան վերադառնալուն պես նրանց նամակներ եմ ուղարկել թե այս հարցով, թե ԵՄ 2մլրդ աջակցության վերաբերյալ խնդրահարույց որոշմամբ:

Հ.Գ. Թե բա քպ տիկնայք...վոյաժներ)»: