Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը բոյկտում է 44-օրյա քննիչ հանձնաժողովի աշխատանքը, քանի որ վախենում է դուրս գալ սեփական հետքի վրա՞

Ընդդիմությունը բոյկտում է 44-օրյա քննիչ հանձնաժողովի աշխատանքը, քանի որ վախենում է դուրս գալ սեփական հետքի վրա՞
Քաղաքականություն
17:51, 03 март 2022
«Գիտեք էս քննիչ հանձնաժողովն ինչի մասին ա․ խորհրդային ժամանակներում մի անեկդոտ կար՝ երիտասարդ դատախազը գալի, ընդունվում ա աշխատանքի, ավագ դատախազը ասում ա՝ սինոկ, գլավնոյե վ նաշեմ դելե նե վիծի նա սամիխ սեբյա: (Հիշյալ արտահայտությունն իրականում այսպես է հնչում․ «Главное в следственных действиях - это не выйти на самих себя».)
Հիմա սրանք պտի ամեն ինչ անեն, որ իրանք իրանց վրա  հանկարծ դուրս չգան»։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անկեղծության պոռթկում է ունեցել ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Պարոն Վանեցյանին արժանին պետք է մատուցել՝ ընդդիմության ներսում տիրող տրամադրությունները ջրի երես հանելու, քննիչ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու իրական դրդապատճառները  բացահայտելու համար։ «Սրանք»՝ ընդդիմադիրները, փաստորեն, համառորեն դեմ են արտահայտվում քննիչ հանձնաժողովի գործունեությանը,  քանի որ մտավախություն ունեն, որ կհայտնվեն ԱԱԾ նախկին տնօրենի պատմած անեկդոտի դատախազների կարգավիճակում՝ դուրս կգան սեփական հետքի վրա։ 

Ուշագրավ է, որ թեթեւ ընդդիմությունը պարբերաբար պնդում է, թե քննիչ հանձնաժողով ձեւավորելու «մենաշնորհը» ընդդիմությանն է, սակայն  ԱԺ-ի գործունեության անցած 7 ամիսների ընթացքում այդպես էլ մտքի ծայրով չանցկացրեց հանձնաժողով ձեւավորել ու քննչական նպատակներով դիպչել 44 օրյա պատերազմի թեմային, ընդհուպ՝ բացահայտումներ անել։ 

Նկատենք, որ  «Հայաստան» դաշինքի ղեկավար, 2016 թվականին Պաշտպանության նախարար եղած Սեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանն իր «Հայրենիք» զորախմբով մասնակցում էին 44-օրյա պատերազմին, մասնավորապես ներգրավված էին Շուշիի պաշտպանությանը։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ուշագրավ մանրամասներ էր հայտնել, մասնավորապես, թե ինչպես է Արթուր Վանեցյանն իր զորախմբի հետ լքել Շուշիի պաշտպանական գործողության վայրը։ Ըստ Քյարամյանի, «Հայրենիք» կուսակցութան նախագահ Արթուր Վանեցյանը լքել է Քարին տակի՝ իրեն վստահված բարձունքը: «Այս մասին բոլորը գիտեն, անգամ Ստեփանակերտից կարճ ժամանակ անց ինձ զանգում, այս մասին հարցեր էին տալիս»,- հավաստիացրել էր Քյարամյանը:

Արթուր Վանեցյանը պատերազմի ավարտից հետո՝ 2020 նոյեբերի 11-ին, երբ ԱԱԾ-ում որպես վկա  հարցաքննվել էր  «ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու մեջ» քննվող քրեական գործով, հայտարարել էր, «Ես կարծում եմ` եթե մենք հասել էինք այս հանգրվանին, ավելի լավ էր որևէ բան չստորագրել, թողնել Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին, եթե հասել էինք այս վիճակին, բայց որևէ բան չստորագրեինք, Սյունիքով տարածք չտայինք Ադրբեջանին, Քարվաճառ-Լաչինը չտայինք»:

Հ․Մ․