Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որևէ կերպ չկար դրված հարց, որ ինձ պաշտոնանկ են անելու. Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ պետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել համաձայնելու մասին. տեսանյութ

«Ես, դեռևս, երբ նոր ձևավորվում էր ԱԺ 8-րդ գումարման ԱԺ-ն, հայտարարեցի, որ եթե իշխանությունը իրապես ցանկություն ունի պարզելու, բացահայտելու 44-օրյա պատերազմի սկսման, ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկույթուններ, ապա իշխանությունն ունի լայն գործիքակազմ, իդեմս դատախազության, քննչական մարմինների, ԱԱԾ-ի, որոնք ունեն մի քանի անգամ ավել հնարավորություններ և լիազորություններ, գործը քննելու և մեղավորներին պատժելու»,-այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ քննիչ հանձնաժողովը, դա ընդդիմության գործիքն է, երբ ընդդիմությունը կարողանում է իրականացնել խորհրդարանական վերահսկողություն, իսկ երբ իշխանությունն է ձևավորում քննիչ հանձնաժողով և իշխանությանը առավոտից երեկո պաշտպանող անձը հանդիսանում է քննիչ հանձնաժողովի նախագահ, ապա Վանեցյանը կասկածի տակ է դնում այդ հանձնաժողովի անաչառությունը։
 
Պատասխանելով նաև հարցին, թե նա 1,5 տարի ինչպես է համաձայնվել, որպես ԱԱԾ տնօրեն աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ հիմա տարբեր պիտակներ ու որակումներ է տալիս նրա մասին, Արթուր Վանեցյանն ասաց․
«Ես իմ հրաժարականի հայտարարության մեջ ամեն ինչ ասել եմ։ Այսօր գտնվում եմ ընդդիմադիր դաշտում։ Որևէ կերպ չկար դրված հարց, որ ինձ պաշտոնանակ են անելու»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում