Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանցիները կարող են առանց տրանսֆերի թռչել 15 երկիր, այդ թվում՝ Հայաստան

Ռուսաստանցիները կարող են առանց տրանսֆերի թռչել 15 երկիր, այդ թվում՝ Հայաստան
Քաղաքականություն
20:18, 14 март 2022
Չնայած ռուսական ավիաընկերությունների արտասահմանյան չվերթների չեղարկման հետ կապված խնդիրներին՝ ռուսները դեռևս հնարավորություն ունեն առանց տրանսֆերի կամ կանգառի թռիչքներ իրականացնել դեպի 15 պետություններ, հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR):

«2022 թվականի մարտին օտարերկրյա փոխադրողները հայտարարեցին ուղիղ չվերթեր Ռուսաստանից, որոնցով զբոսաշրջիկները կարող են թռչել 15 երկիր՝ Հայաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն, Կատար, Մարոկկո, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս, Թուրքմենստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Հնդկաստան, Շրի Լանկա, Թուրքիա»,- հայտնել են ասոցիացիայից։


Զբոսաշրջիկները կարող են տուրեր գնել այլ ուղղություններով, բայց կանգառով։ Դրանց թվում են ուղևորություններ դեպի Աբխազիա, Հունաստան, Եգիպտոս, Թաիլանդ, Մալդիվներ, Ինդոնեզիա, Սեյշելներ։