Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր աջակցությունն է հայտնել արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումներին

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր աջակցությունն է հայտնել արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումներին
Քաղաքականություն
20:47, 24 март 2022
Մարտի 24-ին ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Արդարադատության նախարարությունում իրականացվող բարեփոխումները և դրանց ընթացքը: Քննարկվել է արդարադատության ոլորտում ՀՀ-ԱՄՆ  համագործակցության ռազմավարությունը:

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսել է, մասնավորապես,  Ոստիկանության բարեփոխումների և համատեղ իրականացվող մի շարք այլ ծրագրերի մասին՝ վերահաստատելով դեսպանատան պատրաստակամությունը շարունակել փոխգործակցությունը մինչև ծրագրերի վերջնական ավարտ: