Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չավուշօղլուի ազգայնական ժեստը դատապարտելի գործողություն է և չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը. Աղաջանյան

Չավուշօղլուի ազգայնական ժեստը դատապարտելի գործողություն է և չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը. Աղաջանյան
Քաղաքականություն / Միջազգային
20:17, 24 апрель 2022
Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։

Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար: