Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան վճռական է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ տարածաշրջանային հարցերում

Թուրքիան վճռական է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ տարածաշրջանային հարցերում
Տարածաշրջան
22:47, 20 декабрь 2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չաբուշօղլուն Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ խոսել է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններից. գրում է ermenihaber-ը:

Չավուշօղլուն հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են առևտրի, էներգետիկայի, տուրիզմի, մշակույթի և այլ ոլորտներում։ Նա ընդգծել է, որ այս տարի երկկողմ առևտրաշրջանառությունը հասնելու է 30 միլիարդ դոլարի և նշել, որ 2021-ին Թուրքիան ընդունել է 5 միլիոն ռուս զբոսաշրջիկ։ Չավուշօղլուի խոսքով՝ ըստ նախատեսվածի առաջ են գնում նաև «Աքքույու» ատոմակայանի շինարարական աշխատանքները։

«Մենք նաև սերտ երկխոսության մեջ ենք Ռուսաստանի հետ տարածաշրջանային հարցերում։ Անգամ այն հարցերը, որոնց շուրջ տարբեր մոտեցումներ ունենք, մենք քննարկում ենք պատասխանատու մոտեցմամբ՝ առաջնահերթություն տալով մեր տարածաշրջանի խաղաղությանն ու բարեկեցությանը: Մենք վճռական ենք շարունակելու մեր արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի հիման վրա»,-ասել է  Թուրքիայի արտգործնախարարը։