Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ամեն ինչ իրոք շատ լավ է․ դուք տեսնում եք՝ երիտասարդ աղջիկների նկատմամբ ինչ ուժ է կիրառվում»․ Իշխան Սաղաթելյանը բացահայտում է բախման տանելու իրենց ծրագրերը. MediaLab.am

«Ամեն ինչ իրոք շատ լավ է․ դուք տեսնում եք՝ երիտասարդ աղջիկների նկատմամբ ինչ ուժ է կիրառվում»․  Իշխան Սաղաթելյանը բացահայտում է բախման տանելու իրենց ծրագրերը. MediaLab.am
Քաղաքականություն
13:23, 02 май 2022
Ընդդիմության շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը այսօր առավոտյան լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ թեպետ 200-ից ավելի բերման ենթարկվածներ կան, բայց ամեն ինչ հրաշալի է:

«Մարդիկ իրոք, ոտքի են կանգնել: Ամեն ինչ շատ հստակ իրականացվում է, իսկ իրականացվում է, որովհետև թիկունքում կա ժողովուրդ: Սա կուսակցականներով ակցիա չէ: Այնպիսի իրավիճակ է, որ մենք ենք միացել քաղաքացիներին և ոչ թե քաղաքացիները՝ մեզ», -հայտարարել է Սաղաթելյանը:

Նա նաև նշել է, որ «հետաքրքիր, բազմաթիվ սիրուն ու գեղեցիկ, նաև՝ կրեատիվ ակցիաներ» են այսօր տեղի ունենալու: «Ամեն ինչ, իրոք շատ լավ է: Դուք տեսնում եք՝ երիտասարդ աղջիկների նկատմամբ ինչ ուժ է կիրառվում: Մեր հայրենակիցները գիտեն՝ ինչի համար են պայքարում: Ես Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը դիմելով հայտարարել եմ՝ դուք պատմական շանս ունեք ինքնամաքրվելու, որովհետև այդ խմբակցությունում շատերը կապ չունեն այն ամենի հետ, ինչ արել է Նիկոլը: Դրանք ի՞նչ դուխով են, մենակ էս ժողովրդին են խաբել, ասել դուխով են», -նշել է Սաղաթելյանը:

Ինչ վերաբերում է վաղը Ազգային ժողովի մեկնարկելիք նիստին, Սաղաթելյանն ասել է, որ հնարավոր է օգտագործվի նաև այդ ամբիոնը: «Ինչ ասես, հնարավոր է, մենք գեղեցիկ դրվագներ ունենալու ենք», նշել է նա:

Հարցին, թե մտավախություն չունի՞ որ թույլ չեն տա մտնել խորհրդարան, Սաղաթելյանը պատասխանել է. «Ո՞վ չթողնի, էդ հո իրանց հոր խորհրդարանը չի՞, դա պետության բարձրագույն օրենսդիր մարմինն է, որտեղ ընդդիմությունը 30 մանդատ ունի: Ի՞նչ է նշանակում ԱԺ շենք չթողնեն մտնենք, դեռ ավելին՝ մյուս շենքեր էլ ենք մտնելու: Մեր դեմ արգելք չկա, պարզապես պայքարը պետք է ճիշտ, հետևողական առաջ տանենք ի շնորհիվ մեր քաղաքացիների: Պարզապես պետք է թիվը առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում ավելացնենք, որ ամեն ինչ լինի արագ, անցնցում»:

Աղբյուր՝ medialab.am