Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պայքարը ենթադրում է նաև գնալ զոհողությունների․ ․․Եթե հարկ լինի, նաև՝ կյանքի գնով․ Իշխան Սաղաթելյանը պատրաստ է պայքարել կալանավորված ՀՅԴ-ականների «կյանքի գնով»

Այս պայքարը ենթադրում է նաև գնալ զոհողությունների․ ․․Եթե հարկ լինի, նաև՝ կյանքի գնով․ Իշխան Սաղաթելյանը պատրաստ է պայքարել կալանավորված ՀՅԴ-ականների «կյանքի գնով»
Քաղաքականություն
13:00, 13 май 2022
Դիմադրություն շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր բավական ուշագրավ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ բացահայտելով իր և պայքարի մյուս ղեկավարների մարտավարությունը, որոնք բացահայտ ատելություն սերմանելով պայքարակիցների մեջ՝ նրանց դրդել էլ հանցագործությունների կատարման։

«Իմ ընկերներն են`Տարոնը Մանուկյան, Գոռը Սարգսյան, Արսենը Մարտոյան, Գերասիմը Վարդանյան, Գոռը Մաթևոսյան։ Շինծու գործերով այս պահին նրանք կալանավորված են», - գրել է Սաղաթելյանը, որն ի դեպ, հրաժարվել էր վճարել իր ընկերոջ՝ Գերասիմ Վարդանյանի գրավի վճարը՝ նրան փաստացի ուղարկելով բանտ։

Արցախի փրկության անվան տակ իր և քաղաքական առաջնորդների համար իշխանափոխության ձգտող Սաղաթելյանը սրանով չի բավարարվել և բաց հայտարարել է, որ պատրաստ է պայքարել անգամ այդ երիտասարդների կյանքի գնով․ «Խղճուկներ, եթե ձեզ թվում է՝ կարող եք նման քայլերով մեզ լռեցնել, սխալվում եք։ Այս տղերքը վաղուց երդվել են ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին։ Եթե հարկ լինի, նաև՝ կյանքի գնով։ Հետևաբար դուք չեք կարող լռեցնել նրանց»,-խրոխտ հայտարարել է Սաղաթելյանը, ապա հավելել․ «Սիրելի հայրենակիցներ, այս պայքարը ենթադրում է նաև դիմանալ հալածանքներին, սադրանքների չտրվել, գնալ զոհողությունների… Մենք դա անում ենք գիտակցաբար. սա սրբազան պայքար է։ Նաև՝ անկասելի…»։