Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայից եկել է ասի, որ մենք «մատաղացու мразь» ենք. Դանիել Իոաննիսյան

Մոսկվայից եկել է ասի, որ մենք «մատաղացու мразь» ենք. Դանիել Իոաննիսյան
Քաղաքականություն / Հասարակություն
22:36, 23 май 2022
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է.

«Մոսկվայից եկել է ասի, որ մենք «մատաղացու мразь» ենք

Փողոցներում ընդդիմության ցույցերին (առաջնորդների կողքին) մասնակցում է Անդրանիկ Միգրանյանը, ով 2018 թվականի հեղափոխության մասնակից ՀՀ քաղաքացիներին ավանել էր «охлос, чернь, мразь»:

Բայց առավել հիշարժան է այն, որ Միգրանյանը, աշխատելով МГИМО-ում հոդված էր գրել այն մասին, որ Ռուսաստանը պետք է կոնֆլիկտների միջոցով իրեն ենթակա պահի ետխորհրդային երկրները:

Այսինքն մի մարդ, ով, ըստ էության, ասել է, որ մենք այստեղ պետք է Ռուսաստանի շահի համար «մատաղ» լինենք՝ Մոսկվայից եկել-հասել է մի ցույցի, որը սկսվել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք «մատաղացու չենք»:

Հարցե՞ր»: