Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շառլ Միշելը` հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության տեղակայման մասին

Շառլ Միշելը` հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության տեղակայման մասին
Քաղաքականություն
21:37, 17 октябрь 2022
Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ ողջունել է ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:

«Ողջունում եՆք միջազգային սահմանի երկայնքով վերահսկման մեխանիզմի արագ տեղակայումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո։

Սա կօգնի ձևավորել վստահություն և թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում»,- գրել է Միշելը: