Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ասում են՝ հող է ծախել, փող է վերցրել, ոչ, պատերազմը սկսվեց, որովհետև Ադրբեջանը ունեցավ Թուրքիային որպես ռազմական պարտնյոր․ Հովհաննես Իգիթյան

Ասում են՝ հող է ծախել, փող է վերցրել, ոչ, պատերազմը սկսվեց, որովհետև Ադրբեջանը ունեցավ Թուրքիային որպես ռազմական պարտնյոր․ Հովհաննես Իգիթյան
Քաղաքականություն
12:24, 16 апрель 2021
ԱԺ ելույթների ընթացքում «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը անդրադարձավ իրենց խմբակցության պատգամավորների կենցաղին, նշելով, որ իրենց թիմի անդամները անձնական շահի, գրպանի համար, բիզնեսի համար չեն Խորհրդարանում։

Իգիթյանը, անդրադառնալով ընդդիմության նկատմամբ ճնշումներին, ասաց, որ իշխանության օրակարգում չկա ընդդիմությանը ոչնչացնելու նպատակ։ «Ժամանակին, տոնածառի կոստյում հագնելու համար մարդուն բանտ էին նետում։ Չգիտեմ լա՞վ է, թե՞ վատ, որովհետև ժողովրդի մեջ նաև այլ կարծիք կա, բայց այս ընթացքում մենք չենք ունեցել որևէ քաղաքական ճնշում, նույնիսկ հասարակական կարգը խախտելու պարագայում», - նշեց Իգիթյանը։

Իգիթյանը իր գործընկերներին խորհուրդ տվեց ելույթ ունենալիս խոսել այնպես, ինչպես կխոսեին ՄԱԿ-ի ամբիոնից, ԵԽԽՎ-ից, ԵԱՀԿ-ից, որովհետև այդ ելույթները վերցվում և օգտագործվում են պետության դեմ։ «Ցանկացած մանիպուլյացիա օգտագործվում է մեր դեմ։ Օրինակ խոսակցությունները, թե ինչու՞ սկսվեց պատերազմը։ Այստեղ ասում են․ «հող է ծախել, փող է վերցրել» և այլն։ Ո՛չ, ժողովուրդ։ Պատերազմը սկսվեց որովհետև Ադրբեջանը, և Ալիևը վերջերս այդ մասին հայտարարեց, ունեցավ Թուրքիային որպես ռազմական պարտնյոր», - ասաց Իգիթյանը և հավելեց, որ եթե ուզում ենք, որ հետագա սերունդները կարողանան հարցը արդար ձևով հետ բերել, ապա պետք է հիմա ճիշտ ներկայացնել պատճառը և պատճառի մեջ պետք է նշված լինի, որ պատերազմը սկսվեց, որովհետև Ադրբեջանը և Թուրքիան խախտեցին բոլոր բանաձևերը և օգտագործվեց վարձկանների մեծ բանակ։ «Ադրբեջանը 1994 թվականից հետո, հաջորդ իսկ օրը միասնական սկսեց աշխատել դիվանագիտական բանձևերի վրա։
Կամ օրինակ Կիպրոսը։ Դուք լսե՞լ եք, որ որևէ քաղաքական ուժ մեղադրի կամ դավաճան համարի քաղաքական ղեկավարությանը։ Ո՛չ։ Կիպրոսը միավորվում է Թուրքիայի վտանգի դեմ։ Նույնը՝ Հունաստանում», - ասաց Իգիթյանը։