Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը

Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը
Քաղաքականություն
21:37, 27 октябрь 2022
Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի նախագահությամբ հոկտեմբերի 27-ին գումարված ԱԺ հերթական նիստում 30 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվել է «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագիծը:

Հիմնական զեկուցողի առաջարկով՝ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ նախատեսված գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանվել է մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը, ժամը 17:00-ն: