Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելառուսի բարձրաստիճան պատվիրակությունը Հայաստան է ժամանել ռազմական ինքնաթիռով․ լուսանկարներ

Բելառուսի բարձրաստիճան պատվիրակությունը Հայաստան է ժամանել ռազմական ինքնաթիռով․ լուսանկարներ
Քաղաքականություն
21:40, 22 ноябрь 2022
Բելառուսի պատվիրակությունը՝ Արտաքին գործերի նախարարության, Անվտանգության խորհրդի և Պաշտպանության նախարարության ղեկավարների գլխավորությամբ ժամանել է Երևան Իլ-76ՄԴ ռազմական ինքնաթիռով․ գրում է  БЕЛТА-ն։
 
Նշվում է, որ ռազմական այդ ինքնաթիռն օգտագործվել է այս տարվա հունվարին բելառուսական խաղաղապահ կոնտինգենտը Ղազախստան տեղափոխելու համար։

Նշենք, որ վաղը՝ նոյեմբերի 23-ին, Հայաստանում կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստը, որին մասնակցելու են բոլոր անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայտնի է նիստի օրակարգը. կքննարկվի Հայաստանին համատեղ օժանդակության ցուցաբերման հարցը։