Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը

ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը
Պաշտոնական
10:57, 10 июнь 2022
ՀՀ նախագահի նստավայրում քիչ առաջ մեկնարկել է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհդի նիստը: Մինչ այդ, պատվիրակությունները հերթով ժամանել են Բաղրամյան 26:

ՀՀ քաղաքական ընդդիմության անդամները՝ իրենց փոքրաթիվ աջակիցների հետ ակցիա են իրականացրել պատվիրակությունների ժամանման ժամանակահատվածում:

Ըստ օրակարգի՝  նախ տեղի կունենա ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների նեղ կազմով, ապա և ընդլայնված կազմով խորհրդի նիստը, որին կհաջորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի` մամուլի համար համատեղ հայտարարությունը:

Նիստի օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Նախատեսվում է ստորագրել Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2022-2024թթ. խորհրդատվությունների ծրագիրը: