Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի մի կետի շուրջ եկել են համաձայնության.ԱԽ քարտուղար

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի մի կետի շուրջ եկել են համաձայնության՝ դա դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է: Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ուրիշ ոչ մի կետի շուրջ դեռ ոչ մի հստակ համաձայնություն չկա»,-ասաց Գրիգորյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝թե խաղաղության պայմանագրի խմբագրվող տեքստում կա՞ կետ, որի շուրջ լինի երկկողմ համաձայնություն:

Նա նաև հերքեց, թե խաղաղության պայմանագրի երրորդ փաստաթղթի շուրջ քննարկումներ են ընթանում, ամեն անգամ նույն փաստաթուղթն է խմբագրվում.

«Ճիշտ չի լինի յն անվանել 3-րդ տարբերակ, ճիշտ կլինի այն անվանել խմբագրված տարբերակ ամեն անգամ նույն փաստաթուղթն է խմբագրվել»,-ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նաև առանձնացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա 4 խնդիրները, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում՝ղարաբաղյան հիմնախնդիր, սահմանի սահմանազատման ու սահմանազատման, ապաշրջափակման ու հումանիտար հարցեր։