Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը հերթական անգամ չմասնակցեց Կառավարության հետ հարցուպատասխանին՝ նախընտրելով հիմնվել դավադրապաշտության վրա ու հայտարարել, թե Ադրբեջանի հետ կան բանավոր պայմանավորվածություններ

Ընդդիմությունը հերթական անգամ չմասնակցեց Կառավարության հետ հարցուպատասխանին՝ նախընտրելով հիմնվել դավադրապաշտության վրա ու հայտարարել, թե Ադրբեջանի հետ կան բանավոր պայմանավորվածություններ
Քաղաքականություն
18:43, 18 январь 2023
Ազգային ժողովում ավարտվեց հերթական քառօրյան, որից հետո այսօր տեղի ունեցավ Կառավարության հետ հարցուպատասխան։ Չնայած ընդդիմությունը վերադարձել է Ազգային ժողով, մասնակցում է լիագումար նիստերին, որոշ դեպքերում նաև հանձնաժողովների նիստերին են ներկա գտնվում, սակայն ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ ընդդիմությունը չմասնակցեց Կառավարության հետ հարցուպատասխանին, որի ընթացքում կարող էին իրենց հարցերն ուղղել թե՛ վարչապետին, թե՛ արտաքին գործերի նախարարին։ Եվ սա այն դեպքում, երբ ընդդիմությունը հայտարարել է, որ իր օրակարգով է վերադարձել ԱԺ՝ Արցախի օրակարգով։

Իսկ Արցախի թեմայով բազում խնդիրներ կան, այդ թվում՝ Լաչինի միջանցքի փակման խնդիրը, խաղաղության օրակարգը։ Այսօր էլ Լավրովն էր հայտարարություն տարածել, որ կայացել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում, որին մասնակցել է նաև խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովը։ 

Ընդդիմությունը այսքանի հետ մեկտեղ, այնուամենայնիվ, հարցեր չունի Կառավարության ներկայացուցիչներին, նախընտրում է հիմնվել ենթադրությունների և դավադրապաշտության վրա՝ աջ ու ձախ պնդելով, որ կան բանավոր պայմանավորվածություններ, որ «Նիկոլն է Ալիևի հետ փակել Լաչինի միջանցքը»։

Վ․Հ․