Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրությունների ուղերձը այն է, որպեսզի տեսնենք, թե ինչ են որոշելու ՀՀ քաղաքացիները․ Էդմոն Մարուքյան

Ընտրությունների ուղերձը այն է, որպեսզի տեսնենք, թե ինչ են որոշելու ՀՀ քաղաքացիները․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
15:13, 03 май 2021
«Սույն թվականի մարտի 18-ին խոհրդարանական ուժերի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, որպեսզի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար մենք գնանք արտահերթ ընտրությունների և ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու ոչ մի այլ տարբերակ չի գործել»։ Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

«Այդ օրվանից սկսած Հայաստանի ներքաղաքական կյանքը խաղաղվել է, ինչը հարաբերական է, սակայն արտահերթ ընտրությունների հետ կապված ուղերձը այն է, որ բոլորով գնում ենք, որպեսզի տեսնենք, թե ինչ են որոշելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները», - նշեց պատգամավորը։

Մարուքյանի խոսքով՝ մենք ունենք իրավիճակ, որ ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու ոչ մի այլ տարբերակ չի գործել և մենք ստիպված ենք եղել այս խորհրդարանը արձակելու գործընթացը մեկնարկել․ «Ես համոզված եմ, որ ճիշտ ենք արել եւ սա անայլընտրանք գործընթաց է»։

ԼՀԿ ղեկավարն ընդգծեց, որ  ընտրությունների կազմակերպման և թափանցիկությունը ապահովելու, ընտրակաշառք թույլ չտալու և բոլոր բարքերը, որոնք եղել են ընտրական պրոցեսներում թույլ չտալու համար՝ առաջին պատսախանտուն իշխանությունն է։

 «Ընդդիմությունը, կարծում եմ՝ իր ձեռքից եկած ամեն ինչ անելու է, որ իր տեղում նույնպես թույլ չտա, որ ընտրությունների պրոցեսը որևէ ձեւով խախտվի։ Ձեռք բերված պայմանավորվածությունները գործում են եւ այս նույն գործընթացը մենք ունենալու ենք եւս մեկ անգամ», - ասաց նա։