Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը. Սերդար Քըլըչ

Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը. Սերդար Քըլըչ
Քաղաքականություն
13:24, 11 февраль 2023
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

«Շնորհակալություն սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան, ձեր ջանքերի համար, որոնք սա հնարավոր դարձրին։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը` օգնելու մեղմացնել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»,- թվիթերի իր էջում գրել է Սերդար Քըլըչը։

Հիշեցնենք, որ որ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացրել էր, որ  Հայաստանը երկրաշարժից տուժած Թուրքիային մարդասիրական օգնություն է առաքել Մարգարա կամրջով․ «Հայաստանի մարդասիրական օգնությունն անցել է Հայաստան- Թուրքիա սահմանի Մարգարա կամրջով՝ շարժվելով դեպի երկրաշարժից տուժած շրջան»։