Քաղաքացիակենտրոն
լրատվություն

23 հարց` մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում

23 հարց` մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
Քաղաքականություն
17:46, 20 март 2023
Մարտի 20-ին կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի մի շարք որոշումներում: