Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային հանրությունն արդեն երկրոդ շաբաթն է չի կարողանում հանգուցալուծել Ադրբեջանի կողմից ստեղծած սպառնալիքը․ Իզաբելլա Աբգարյան

Միջազգային հանրությունն արդեն երկրոդ շաբաթն է չի կարողանում հանգուցալուծել Ադրբեջանի կողմից ստեղծած սպառնալիքը․ Իզաբելլա Աբգարյան
Քաղաքականություն
12:53, 25 май 2021
Այսօր՝ մայիսի 25-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ելույթ ունեցավ նախքան օրակարգի հաստատումը։ 

«Երևանը որպես մայր քաղաք չի կարող իր սատարումը չհայտնել Սյունիքում, Վարդենիսում և այլ տարածքներում ապրող մեր հայրենակիցներին, որոնք այսօր ահաբեկված են և զրկված իրենց բնականոն կյանքով ապրելու իրավունքից»,-ասաց նա անդրադառնալով Ադրբեջանի զինվորականների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու ու ՀՀ տարածքում առաջանալու իրավիճակին և հավելեց․

«Միջազգային հանրությունն արդեն երկրոդ շաբաթն է չի կարողանում հանգուցալուծել այս իրավիճակը խաղաղ ճանապարհով։ Այս ամենը հետևանք է լռության կամ անատամ հայտարարությունների, որոնք մենք լսում էինք, երբ 44 օր շարունակ Ադրբեջանը խախտում էր մարդու իրավունքի բոլոր հռչակագրերը։ Ադրբեջանը անպատիժ մնաց փաստացի»։ 

Իզաբելլա Աբգարյանի խոսքով՝ Ադրբեջանն այսօր իր այս քայլով ոչ միայն սպառնում է Հայաստանին, այլև սպառնում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը։