Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպայի խորհրդում արդեն հասկանում են, որ Ադրբեջանը եվրոպական անվտանգության համար էլ է սպառնալիք․ Արա Ղազարյան

Եվրոպայի խորհրդում արդեն հասկանում են, որ Ադրբեջանը եվրոպական անվտանգության համար էլ է սպառնալիք․ Արա Ղազարյան
Միջազգային
12:24, 19 апрель 2021
Այսօր «Մեդիա կենտրոն»-ի կողմից կազմակերպված «Հայատյացությունը՝ Ադրբեջանի պետական քաղաքականություն. Հայաստանի արձագանքը» թեմայով քննարկման ժամանակ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթևիկ Մանուկյանը, Ադրբեջանում բացված ցուցահանդես պուրակին անդրադառնալով,  նշեց, որ  այդ ամենը   ադրբեջանական հասարակության կողմից խրախուսվում ու ողջունվում է և իրականացվում պետական հովանավորչությամբ։
 
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշեց, որ միջազգային իրավունքի տեսանկյունից արձագանքները գնալով ավելի խստանալու են, քանի որ, եթե մենք առաջնորդվենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Ադրբեջանը արդեն վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգությանը, որը հիմք է, որպեսզի և ՄԱԿ-ը և ՄԱԻ-ի անդամ պետությունները սկսեն հակազդել։ 
 
«Առայժմ սկսել են բավարավել հայտարարություններով։ ԵԽԽՎ-ն արդեն արտահերթ իր օրակարգում այս հարցը ներառեց՝ գերիների վերադարձը։ Հիմանկանում սա անհանգստացնում է միջազգային հանրությանը, քանի որ եթե ատելության խոսքը դիտարկենք ատելության բուրգի 5 աստիճանով, ապա Ադրբեջանում այն արդեն 4-րդ աստիճանի վրա է գտնվում»,- նշեց Ղազարյանը։
 
Նրա խոսքով՝ դա համակարգված խտրականությունն ու բռնությունն է, որին հաջորդում է ցեղասպանությունը և միջազգային հանրությունը արդեն հասկացել  է, որ սա վտանգավոր պետություն է։ Եթե այսօր քայլեր չձեռնարկվեն, հաջորդը կլինի ցեղասպանություն հենց հարակից տարածքում, օրինակ՝ Արցախում։ 
 
«Ի տարբերություն նրանց, մեզ մոտ ադրբեջանցիների հանդեպ խտրականությունը 2-րդ աստիճանի վրա է։ Հիմնականում կանխակալ, ինչ-ինչ հայտարարություններով հայերը սահմանափակվում են, բայց չենք կարող ասել, որ ադրբեջանաֆոբիան Հայաստանում համակարգային բնույթ է կրում», - նշեց Ղազարյանը։
 
Ըստ Ղազարյանի՝ եթե Ադրբեջանը նախկինում   միջազգային ատյաններում մի փոքր հնարավորություն ուներ վիճակրելու, որ  Ադրբեջանում համատարած խտրականություն չկա և պարտիետ կա մեր երկու երկրների միջև, ապա այս հարցում, այդ պուրակը բացելուց հետո,  Ադրբեջանն արդեն էլ շանս չունի։ Նրա խոսքով՝ 2-րդ աշխարհամարտից հետո այդպիսի բան չի գրանցվել աշխարհում։
 
«Եվրոպայի խորհրդում արդեն հասկանում են, որ Ադրբեջանը Եվրոպական անգվտանգության համար էլ է սպառնալիք» ,- նշեց Ղազարյանը։