Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուրս գամ փողոց, որ ի՞նչ անեմ, թշնամին էլ տեսնի՝ ներքաղաքական ցնցումներ են, Սիսիանով մտնի՞․ Էդմոն Մարուքյանը՝ Նաիրա Զոհրաբյանի կոչի մասին

Դուրս գամ փողոց, որ ի՞նչ անեմ, թշնամին էլ տեսնի՝ ներքաղաքական ցնցումներ են, Սիսիանով մտնի՞․ Էդմոն Մարուքյանը՝ Նաիրա Զոհրաբյանի կոչի մասին
Քաղաքականություն
14:39, 27 май 2021
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով ընտրությունների մասին, ասաց, որ այս պահին ԼՀԿ-ն դադարեցրել է նախընտրական բոլոր գործընթացները եւ ոչինչ չեն անում։

Արձագանքելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի փողոց դուրս գալու կոչին, Մարուքյանն ասաց. «Դուրս գանք փողոց ի՞նչ անենք, որ դուրս գանք փողոց թշնամին էլ տեսնի, որ մի հատ էլ դրան գումարած ներքաղաքական ցնցումներ է երկրում՝ մի հատ էլ Սիսիանով կտրեն՝ ի՞նչ եք անելու։ Ոչ ընդհակառակը՝ զգոնությունը բարձրացնել եւ համախմբվել ընդդեմ արտաքին թշնամու։ Ես այդպես եմ տեսնում եւ երբեք նման իրավիճակներում ներքաղաքական որեւէ օրակարգ չեմ բերում, դա ինձ հետաքրքիր չէ»։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ հույս ունի Անվտանգության խորհրդի նիստին կհրավիրվեն ԱԺ խմբակցությունների ղեկավարները եւ կխոսեն կքննարկեն սահմանային իրավիճակը։

Նա նաեւ հավելեց, որ օպերատիվ կապի մեջ են Գեղարքունիքում, Սյունիքում, Տավուշում եւ նաեւ Արցախում, որտեղ հանգիստ իրավիճակ է։