Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը և Արա Այվազյանը ԱԽ նիստում որևէ անհամաձայնություն չեն ունեցել․ Էդմոն Մարուքյան

Նիկոլ Փաշինյանը և Արա Այվազյանը ԱԽ նիստում որևէ անհամաձայնություն չեն ունեցել․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
12:37, 31 май 2021
ԱԺ ճեպազրույցներում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանելով լրագրողների հարցերին և անդրադառնալով ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականին նշեց, որ տեղյակ չէ հրաժարականի պատճառներից, ընդլայնված կազմով ԱԽ նիստում որևէ տարաձայնություն վարչապետի և նախարարի պաշտոնակատարների մեջ չի եղել և կոչ արեց բոլոր մյուս նախարարներին, որոնք ժամանակավոր պաշտոնակատարներ են, նույնիսկ անհամաձայնությունների դեպքում շարունակել պաշտոնավարել ևս երեք շաբաթ, քանի որ օրենքը այս իրավիճակում թույլ չի տալիս նոր պաշտոնակատար նշանակել, իսկ երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր իրավիճակում։

Հարցին, թե հնարավոր չի՞ տարբերակ, որ Արա Այվազյանը հրաժարական է տվել, որովհետև Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ոչ հայանպաստ փաստաթուղթ ստորագրել և Այվազյանը չի ցանկացել կիսել դրա պատասխանատվությունը, Մարուքյանն ասաց, որ չի կարծում, թե այդպիսի բան կա, սակայն եթե նույնիսկ այդպես է, ապա պետք է, ոչ թե հրաժարական տալ, այլ մնալ ու կռվել, որ այդպիսի փաստաթուղթ չստորագրվի։