Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դպրոցների և մանկապարտեզների կառուցման գործընթացում չպետք է լինի «փող չկա» արտահայտություն. Փաշինյան

Դպրոցների և մանկապարտեզների կառուցման գործընթացում չպետք է լինի «փող չկա» արտահայտություն. Փաշինյան
Քաղաքականություն
18:55, 05 июнь 2021
Հայաստանի Հանրապետությունում մանկապարտեզների կառուցման գործընթացում չպետք է լինի «փող չկա» արտահայտություն: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը:

«Եթե պետք լինի արտաքին պարտքը կավելացնենք և Հայաստանում համատարած մանկապարտեզներ և դպրոցներ կկառուցենք»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով` ինչպես մանկապարտեզը և դպրոցը չպետք է ընկալել ուղղակի մի տեղ, որտեղ ծնողը տանում է երեխային x ժամին և մինչև y ժամը պահում են, այնպես էլ մանկապարտեզում աշխատող մարդու աշխատանքը չպետք է ընկալենք որպես մի վայր, որտեղ գնում է x ժամից մինչև y ժամը:

«Ոչ, դա ամենակարևոր հենակետն է Հայաստանի Հանրապետության ապագայի, որովհետև այդ դաստիարակի և ուսուցչի շփումը այդ միջավայրում ձևակերպում է մեր ապագա քաղաքացու աշխարհայացքը, մտածողությունը, հայրենասիրությունը, ինքնությունը, պարտականության և քաղաքացիության զգացումը»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի կարծիքով` պետք է ավելի խիստ չափանիշներով վերաբերվել դաստիարակների, ուսուցիչների աշխատանքին և ուսուցիչների վերաատեստավորման համակարգի ներդրումը այդ քայլերից մեկն է:


Աղբյուր՝ Armenpress.am