Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանը գերդաստանով պատրաստվում է լքե՞լ երկիրը․ մեկնաբանում է «Հայաստան» խմբակցության պատգամավորը

Ռոբերտ Քոչարյանը գերդաստանով պատրաստվում է լքե՞լ երկիրը․ մեկնաբանում է «Հայաստան» խմբակցության պատգամավորը
Քաղաքականություն / Հայաստան
16:26, 06 май 2023
«Խմբակցության նիստ, որին մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը, տեղի չի ունեցել։ Երկրորդ նախագահը շատ մարդկանց հետ կարող է հանդիպել, բայց խմբակցության նիստ չի եղել»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը։  

Նշենք, որ Congress հյուրանոցում տեղի ունեցած ենթադրյալ հավաքի մասին տեղեկացրել էր Irakanum.am-ը։

Կայքը նաև լուսանկար էր հրապարակել հյուրանոցի ավտոկայանատեղիից, որտեղ շքեղ մեքենաներ էին կայանված։  

Hraparak.am-ի փոխանցմամբ էլ լուրեր են շրջանառվում, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է գերդաստանով լքել երկիրը։ Անգամ բիզնեսները, որոնք հնարավոր է տեղափոխել երկրից, Քոչարյանների ընտանիքը, համաձայն կայքի աղբյուրների, տեղափոխում է արտերկիր։  

Տարածված տեղեկության առնչությամբ պատգամավորն ասաց. «Դրանք էժանագին հոդվածներ են։ Ռոբերտ Քոչարյանը Արցախ ազատագրած նախագահ է և այս իրավիճակում երկիրը հաստատ չի լքի»: