Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան Հայաստանի գործընկերներից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ. Զախարովա

Մոսկվան Հայաստանի գործընկերներից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ. Զախարովա
Քաղաքականություն
20:20, 10 май 2023
Մոսկվան հայ գործընկերներից նախաձեռնողական քայլեր է ակնկալում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ առարկայական աշխատանքների վերսկսման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում  հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայ գործընկերներից քայլեր ենք ակնկալում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման և մեր դաշնակցին օգնելու համատեղ այլ միջոցառումների վերաբերյալ առարկայական աշխատանքները վերսկսելու համար», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։