Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էսօր 3 ձայն ավել փախցնելու համար կռիվ են տալիս սեփական երկրի դեմ. Փաշինյանը՝ Մալիշկայում․ Տեսանյութ

Այսօր՝ հունիսի 16-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Վայոց ձորի մարզ կատարած այցելության ժամանակ Մալիշկայում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձավ գյուղատնտեսական որոշ թեմաների և հայտնեց, որ վարելահողերի 50 տոկոսը չի մշակվում. «Այսինքն՝ մենք մեր հարստությունը չենք կարողանում պատշաճ ձևով օգտագործել: Էս սարերի լանջերին պիտի այգիներ լինեն: Վայոց ձորում իրականացնելու ենք ջրային ռեսուրսների ամենալայնածավալ ծրագիրը: Միայն Վայոց ձորի մարզում կառուցելու ենք 5 ջրամբար»:

Անդրադառնալով անվտանգության թեմային՝ Փաշինյանն ասաց. «2018 թվականի մարտին Արենիում ինչ է տեղի ունեցել: Մենք, ի տարբերություն ոմանց, որպես ընդդիմություն էլ անբարո չենք եղել, որ անվտանգության հարցերը սեղմենք ու սարքենք ներքաղաքական ռազբորկաների թեմա: Մենք 2016-ին ջոկատ ենք կազմել ու գնացել ենք սահման պահելու և պատերազմի մասին մի նախադասություն չենք ասել: Էսօր 3 ձայն ավել փախցնելու համար կռիվ են տալիս սեփական երկրի, սեփական երկրի քաղաքացու դեմ: Իսկ մենք ասում ենք՝ մենք հնազանդ ենք. եթե դուք որոշեք, որ մենք պետք է գնանք, կգնանք, բայց եթե որոշեք, որ մենք շարունակելու ենք, ուրեմն կշարունակենք»: