Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանն այսօր հարցազրույց է տվել ռուսական Ռոսիա 24 հեռուստաալիքին՝ զբաղվելով նախընտրական քարոզչությամբ և խախտելով ԸՕ-ով սահմանված լռության արգելքը․ Խալաթյան

Քոչարյանն այսօր հարցազրույց է տվել ռուսական Ռոսիա 24 հեռուստաալիքին՝ զբաղվելով նախընտրական քարոզչությամբ և խախտելով ԸՕ-ով սահմանված լռության արգելքը․ Խալաթյան
Քաղաքականություն
23:58, 19 июнь 2021
«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի թեկնածու Արտաշես Խալաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջին համարով թվագրված պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր հարցազրույց է տվել ռուսական Ռոսսիա 24 հեռուստաալիքին՝ զբաղվելով նախընտրական քարոզչությամբ և այդպիսով խախտելով Ընտրական օրենսգրքով սահմանված լռության օրվա արգելքը։

Այս բոլոր խախտումներն արձանագրվելու են, և դրանց տրվելու է իրավական ընթացք։

Սա անկախ պետություն է և ոչ թե հյուսիսային հայտնի երկրի ծայրագավառ։