Քաղաքացիակենտրոն
լրատվություն

КВН-ի անդամ Արմեն Գրիգորյանը բացահայտ ուղղորդում էր ընտրողներին․ Քոչարյանի կողմից կազմակերպված բանդա է աշխատում․ վստահված անձ

КВН-ի անդամ Արմեն Գրիգորյանը բացահայտ ուղղորդում էր ընտրողներին․ Քոչարյանի կողմից կազմակերպված բանդա է աշխատում․ վստահված անձ
Քաղաքականություն
19:35, 20 июнь 2021
Ինչպես արդեն նշել էինք քիչ առաջ բերման է ենթարկվել ռեժիսոր, դաշինքներից մեկի վստահված անձ Արմեն Գրիգորյանը՝ ընտրողներին դաշինքներից մեկի օգտին քվեարկելուն ուղղորդելու կասկածանքով։

Այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ազատական» կուսակցության կողմից վստահված անձ Հասմիկ Հովսեփյանը, որը միջադեպի ականատեսն՝ է եղել․
 
«Ժողովուրդ ջան, եթե ուզում եք զրկվել ձեր երկրի տերը լինելուց, եթե չեք ուզում Ռուսաստանի ֆորպոստը լինել, գնացեք քվեարկելու: Քոչարյանի կողմից կազմակերպված բանդա է աշխատում: Ես «Ազատական» կուսակցության կողմից վստահված անձ էի նշանակվել Մուշեղ Իշխանի անվան դպրոցում: Այստեղ երեք  տեղամասեր էին տեղադրված 9/19, 9/20 9/21: Երեք տեղամասերը շատ փոքր էին, որոնք ընտրական չափանիշներին չեն համապատասխանում: Ամեն ինչ կանխամտածված էր: Բոլորը՝ սկսած հանձնաժողովի նախագահից, քարտուղարից և անդամներից, վստահված անձանցից և դիտորդներց՝ ավելացրած ոստիկաններին, բացահայտ աշխատում էին Ռոբերտ Քոչարյանի օգտին: Այդ ամենը տեսնելով՝ չէի կարող ձայնս չբարձրացնել, դիմեցի 9/20 տեղամասի հանձնաժողովի քարտուղարին, որպեսզի արձանագրեմ իմ բողոքը, ներկայացնեմ տեղի ունեցող ապօրինի իրադարձությունների մասին, սակայն ոչ միայն չտվեց, այև գոռաց՝ ասելով, որ իբր խոչընդոտում եմ իրենց աշխատանքը: Վստահված անձ էր նաև հայտնի КВН-ի անդամ Արմեն Գրիգորյանը: Վերջինս իրեն իրավունք էր վերապահել կանգնելու քվեատուփից մեկ մետր հեռավորության վրա և բացահայտ ուղղորդում էր ընտրողներին: Չնայած դրա հարկը չկար, կենտրոնական հանձնաժողովը աշխատել էր նախկին գործելաոճով: Ընտրողների բնակավայրերը խառնելով իրար՝ Քոչարյանին ընտրողներին հարմարեցրել էր նշված տեղամասերի վրա:

Ոչինչ չէր ստուգվում, ամեն ինչ արվում էր, որպեսզի այս երեք տեղամասերում շատ ձայներ ստանա  Քոչարյանը: Իսկ հիմա ամենասարսափելին, ոստիկանները փոխանակ պաշտպանեին օրինականությունը, դեռ մի բան էլ խախտելով սահմանված օրենքը՝ հրելով ընտրատարածքից դուրս հանեցին ինձ:

Նույն ոճով Քոչարյանը 10 տարի բռնազավթեց նախագահի աթոռը, նույն մարդիկ, որոնք կուլ գնացին նրա փողերին, նույն ծառայամիտ ստրուկները, նույն կերակրամանից օգտվողները:

Դեռ ժամանակ կա, գնացեք ընտության, մի թողեք խավարը պատի Հայաստանին»: