Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղության պայմանագրում ԼՂ-ի մասին հիշատակում լինելու վերաբերյալ վարչապետի պարզաբանումը

Երեկ մամուլում հրապարակվել էր 2015 թվականի Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից մեկը՝ տված «Հայկական Ժամանակին», որտեղ նա  նշել էր, որ Ղարաբաղը Հայաստան է, բայց ՀՀ չէ։ Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ Civic.am-ի լրագրողը հետաքրրքվեց, թե ի՞նչ է սա նշանակում և արդյո՞ք վարչապետը շարունակում է մնալ այդ նույն կարծիքին։ 

Ի պատասխան վարչապետն ասաց, որ ադ հարցազրույցը տրվել էր այն ժամանակ, երբ «Նախախորհրդարանը» փորձ էր արել ավտոերթով գնալ Ստեփանակերտ, այնտեղ քաղաքական ակցիա անել, բայց իրենց ճանապարհը Լաչինի միջանցքում փակվել էր և այնտեղ նաև տհաճ միջադեպեր էին տեղի ունեցել։

«Ես այդ ժամանակ ԱԺ պատգամավոր էի և այդ ժամանակ այցելել էի Ստեփանակերտ, ոնց որ թե այդ խնդրի շրջանում էր, և շատ մեծ քննադատություն կար իմ հասցեին, թե ինչու եմ ես այցելել ԼՂ և շփվել ԼՂ-ի իշխանությունների հետ, որոնք թույլ չեն տվել, որ Հայաստանից ցուցարարները կամ ընդդիմության ներկայացուցիչները մուտք գործեն ԼՂ, այնտեղ նույնիսկ ինչ-որ միջադեպեր են եղել, բռնության գործադրման դեպքեր են եղել, և այլն, և այդ քննադատության ալիքը այնպիսին էր, որ ես տիպված եղա ինչ-որ ձևով արձագանքել և գուցե թե լրագրողն ինձ հարցրել է, թե բա ոնց է ստացվում, որ մարդիկ ուզում են գնալ Ղարաբաղ, իրենց ճանապարհը փակվում է, բա Հայաստան չի՞, այդ համատեքստում և իմ արձագանքը եղել է, որ Ղարաբաղը Հայաստան է, բայց ՀՀ չէ։ Այսինքն՝ այնտեղ ՀՀ-ն և ԼՂ-ն նույնը չեն, որովհետև տարբեր իրավակարգավորումներ կան։ Եվ ստացվում է՝ փաստորեն 2015-ին էլ եմ ասել, որ Ղարաբաղը Հայաստան է, այնտեղ ուղղակի շարունակություն էլ կա, որ ասել եմ՝ բայց ՀՀ չէ»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում