Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քարտուղարությունից իմանում ենք, որ Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունը մնացել է. սրան պետք է դեմ քվեարկել. Արթուր Դավթյան․ Տեսանյութ

Քարտուղարությունից իմանում ենք, որ Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունը մնացել է. սրան պետք է դեմ քվեարկել. Արթուր Դավթյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
12:51, 01 июль 2021
«Հանձնաժողովը եղել է մոլորության մեջ, որովհետև հարցը դրվել է, որ միայն քննարկվում է Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունը, և ես հանձնաժողովին կոչ եմ արել կողմ քվեարկել, սակայն քարտուղարությունից իմանում ենք, որ Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունը նույնպես մնացել է»,- այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում ինքնակամ կառույցների մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ ընդունմանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը:

Նա ընդգծեց, որ սա չի կարելի ընդունել. «Սրան պետք է դեմ քվեարկել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունները մնում են»:

Տեսանյութն՝ այստեղ