Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետի՝ ապօրինի կառույցը քանդելու որոշումը այսուհետ կիրագործվի. դատավորները այլևս չեն կարողանա կասեցնել այդ որոշումները. Վահագն Հովակիմյան․ Տեսանյութ

Երևանի քաղաքապետի՝ ապօրինի կառույցը քանդելու որոշումը այսուհետ կիրագործվի. դատավորները այլևս չեն կարողանա կասեցնել այդ որոշումները. Վահագն Հովակիմյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
12:43, 01 июль 2021
«Համայնքային սեփականության հողերի վրա շենքերի հետ կապված միշտ բերվել է Երևանի օրինակը՝ անտեսելով, թե դա ինչ հետևանք կարող է ունենալ մարզերի համար»,- այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում ինքնակամ կառույցների մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ ընդունմանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ թողնվել է միայն Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը. «Այս նախագծով լուծվում է այն խնդիրը, որ Երևանի քաղաքապետարանը, վարչական շրջանները չէին կարողանում լուծել և քանդել ապօրինի շինությունները: Այսինքն՝ Երևանում այլևս դատավորները չեն կարողանա կասեցնել քանդման որոշումները. երբ վարչական շրջանի ղեկավարը քանդման որոշում է կայացնում, դա պետք է իրագործվի»:

Վահագն Հովակիմյանը նշեց, որ մնացած կարգավորումներին առաջիկայում կառավարության նախաձեռնությամբ կտրվեն ավելի համապարփակ լուծումներ. «Նաև մարզերում տիրող իրավիճակը հաշվի առնելով՝ կտրվեն լուծումներ»:

Տեսանյութն՝ այստեղ