Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հերոսաբար խնդիր բացահայտեցինք, ու ես չհասկացա՝ այն լուծվո՞ւմ է, թե՞ ոչ. Բաբկեն Թունյանը՝ ինքնակամ կառույցների մասին

Հերոսաբար խնդիր բացահայտեցինք, ու ես չհասկացա՝ այն լուծվո՞ւմ է, թե՞ ոչ. Բաբկեն Թունյանը՝ ինքնակամ կառույցների մասին
Քաղաքականություն
12:16, 01 июль 2021
«Ես չհասկացա՝ խնդիրը լուծվո՞ւմ է, թե՞ ոչ. եթե կիսատ-պռատ է լուծվում, ավելի լավ է ոչ մի բան չանենք»,- այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում ինքնակամ կառույցների մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ ընդունմանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նա ընդհանուր հարց բարձրացրեց՝ ասելով. «Շատ հաճախ խնդիրը գիտենք, գիտենք՝ ինչ ենք ուզում անել, լուծումը գիտենք, բայց իրավական ինչ-որ ձևակերպումների, ընթացակարգերի պատճառով փակուղու առաջ ենք կանգնում: Միայն իրավական գործոնները չպետք է խանգարեն խնդիրների լուծմանը: Հերոսաբար խնդիր բացահայտեցինք, հետո էլ հերոսաբար հաղթահարում ենք, ու պարզ չէ՝ հաղթահարո՞ւմ ենք, թե՞ ոչ»: