Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եղել են թյուրըմբռնումներ. Կառավարությունը ինքնակամ շինությունները կանխարգելելու սպառիչ գործիքակազմով կներկայացնի համապարփակ նախագիծ. Աննա Կարապետյան․ Տեսանյութ

Եղել են թյուրըմբռնումներ. Կառավարությունը ինքնակամ շինությունները կանխարգելելու սպառիչ գործիքակազմով կներկայացնի համապարփակ նախագիծ. Աննա Կարապետյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
13:28, 01 июль 2021
«Տիկին Հովսեփյան, որևէ մեկը դեմ չի նախագծին: Խնդիրն այն է, որ կառավարությունը չունի սպառիչ գործիքակազմ, որով ինքը կարող է կանխարգելել ինքնակամ շինությունները: Կառավարությունը պատրաստում է համապարփակ նախագիծ, ուղղակի ժամանակ է պահանջվում գործիքակազմի համար, որպեսզի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպվեն»,- այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում ինքնակամ կառույցների մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ ընդունմանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը:

Ինչ վերաբերում է պետաիրավական հարցերի հանձնաժողովում տեղի ունեցած թյուրիմացությանը, Աննա Կոստանյանը ասաց. «Պիտի խնդրեմ, որ այսպիսի հրատապությամբ նման նախագծեր չներկայացվեն, դրանք պետք է մանրամասն քննարկվեն: Եղել են թյուրըմբռնումներ, ես կառաջարկեի առայժմ ձեռնպահ մնալ այս նախագծի ընդունումից»:

Տեսանյութն՝ այստեղ