Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվում մեր գերիներից կյանքի սպառնալիքով ցուցմունքներ են կորզվում․ Սիրանուշ Սահակյան. Տեսանյութ

Բաքվում մեր գերիներից կյանքի սպառնալիքով ցուցմունքներ են կորզվում․ Սիրանուշ Սահակյան. Տեսանյութ
Քաղաքականություն
17:21, 06 июль 2021
«Ի սկզբանե ունեցել ենք հստակ դիրքորոշում, որ դատավարությունները որոնք իրականացվում են Բաքվում՝ դրանք բեմականացված են և դրանց հիմնական սպառողը միջազգային հանրությունն է քաղաքական պատճառներով։ Իհարկե այդ դատավարությունները որոշակի անհանգստություն պատճառում են հայերին և այս առումով տեղավորվում են հայկական քաղաքականության մեջ, բայց դրանք հիմնականում միտված են ադրբեջանական թեզերը հիմնավորելու համար։ Այս 30 տարիների ընթացքում Ադրբեջանը հայկական կողմին մեղադրել է պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ , 90֊ական թվականների պատերազմի ընթացքում ռազմագերիներին խոշտանգելու, ահաբեկչություն իրականացնելու և այլ ծանր հանցագործությունների մեջ և հիմա շատ լավ հնարավորություն է ստեղծվել Բաքվի համար չարաշահել հայ ռազմագերիների իրավունքները և հենց հայերի միջոցով  գեներացնել ապացույցներ, որոնք պետք է օգտագործվեն ադրբեջանական թեզեր հիմնավորելու համար։ Շատ պրիմիտիվ է գործում Բաքուն, բայց որոշակի օրինաչափություններ կարող ենք դուրս բերել՝ օրինակ եթե գերեվարված անձը ավելի ավագ տարիքի խմբի է պատկանում, ապա նրանց երևակայության մեջ հնարավոր է, որ նա մասնակցել է Արցախյան  առաջին պատերազմին, եթե  առաջին պատերազմի մասնակից է, ապա լավ սուբյեկտ է ադրբեջանական ռազմագերիների իրավունքների հետ կապված կեղծ պատմություններ ստեղծելու և միջազգային հանրությանը մատուցելու համար։  Նպատակը Հայաստանի հեղինակությունը գցելն է և ինչու ոչ պաշտպանվելը, որովհետև արդեն իսկ միջազգային հանրության տիրապետության ներքո կան բազմաթիվ ապացույցներ, որոնք հիմնավորում են հենց Ադրբեջանի հանցագործությունները հայ զոհերի նկատմամբ և որպես ծայրահեղ սցենար Բաքուն ցանկանում է հայելային արտացոլանք տալ և առնվազն միջազգային հանրությանն հիմնավորել, որ այդ հանցագործությունները կատարվել են ոչ միայն Ադրբեջանի կողմից այլ նաև Հայաստանի, ուստի հավասարության նշան դնելու անհրաժեշտություն կա։ 

Իրավունքում այդ դատավարության արդյունքները չեն կարող ճանաչվել դրանք ընթանում են առանցքային երաշխիքների խախտմամբ, կարծում եմ, որ ռազմական գործեր քննող ծանր հանցագործությունների դատարանը Բաքվի այս քաղաքականության պայմաններում, երբեք չի կարող անկախ գործել հայ ռազմագերիների առնչությամբ և ոչ էլ  կարող է անաչառ լինել, չմոռանանք, որ մինչև դատավարությունները եղել են քաղաքական հայտարարություններ հանցագործությունների վերաբերյալ և կարծես թե իրենց արդարադատության համակարգը եկել է սպասարկելու  քաղաքական գիծը ։ Այստեղ խախտվում են կենսական այլ խնդիրներ ինչպիսին է պաշտպանության իրավունքը։ Առանջին թղթերում մեր ռազմագերիները ստորագրում են փաստաթղթերի տակ , հարկադրանքի ուժով, որի բովանդակությանը անգամ ծանոթ չեն, մենք բոլորս գիտենք, որ կյանքի սպառնալիքի ներքո են որոշ ցուցմունքներ են կորզվում ևն։  Եվ այս պայմաններում դատավարության սկզբունքը չի կարող ընդունվել Միջազգային հանրության կողմից և մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ընթացող գործընթացները  և նաև պատասխան են տալու այս դատապարտումների օրինականությամբ»֊ ՄԻԵԴ֊ում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյան։

Տեսանյութն՝ այստեղ