Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՏԿԵ նախարարության հետ չի քննարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնուհետև Իրան էլեկտրաէներգիա մատակարարելու հարցը. ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար

ՀՀ ՏԿԵ նախարարության հետ չի քննարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնուհետև Իրան էլեկտրաէներգիա մատակարարելու հարցը. ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար
Քաղաքականություն / Տնտեսություն
19:30, 11 сентябрь 2023
ՌԴ էներգետիկայի նախարարությունը ՀՀ ՏԿԵ նախարարության հետ չի քննարկել Ադրբեջանի տարածքով Հայաստան, այստեղից էլ Իրան 300 ՄՎտ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության հարցը։ Այս մասին ի պատասխան Civic.am-ի հարցի՝ ասաց ՏԿԵ մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

 Հիշեցնենք, որ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր, որ ներկայումս դիտարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից Իրան, և հնարավոր է, նաև այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը։ Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրահաղորդման գծեր՝ էներգետիկ ենթակառուցվածքներ չկան, հետևաբար ՌԴ պաշտոնյայի հայտարարությունը կարելի է ասել անիրատեսական է։

ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղարից հետաքրքրվեցինք նաև՝ ինչ փուլում է Հայաստան-Իրան բարձրավոլտ՝ երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները, որին ի պատասխան Սոնա Հարությունյանն արձագանքեց. «Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծի աշխատանքները շինարարության փուլում են, նախատեսված էր մինչև տարեվերջ ավարտել, սակայն մի քիչ դանդաղ տեմպերով են ընթանում և հնարավոր է նախատեսված ժամանակահատվածից երկար տևի»։