Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղարքունիքում հայկական կողմը խոցել է թշնամական ԱԹՍ․ ՊՆ

Գեղարքունիքում հայկական կողմը խոցել է  թշնամական ԱԹՍ․ ՊՆ
Հայաստան
13:35, 04 август 2021
Civic.am-ին Գեղարքունիքի Վարդենիսի շրջանի բնակիչներից մեկը տեղեկացրել է, որ մոտ 1 ժամ առաջ պայթյունի ձայն են լսել։

Ըստ բնակչի՝ ձայնը նման է եղել ԱԹՍ-ի խոցման ձայնի։ Civic.am-ին ՊՆ-ից հայտնեցին, որ Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում անօդաչու թռչող սարքի` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ։